Իրանն ու ԱՄՆ-ը պատերազմի ավարտի 14 կետանոց համաձայնագիր են քննարկում. Axios

Լուրեր

27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
Բոլորը

Սպիտակ տունը, կարծես, հույս ունի, որ մոտ է Իրանի հետ պատերազմը շուտով ավարտելու համար որևէ համաձայնագրի կնքմանը։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների վկայակոչելով՝ Axios-ը հայտնել է, որ մեկ էջանոց փոխըմբռնման հուշագիրը (MOU) մշակման փուլում է, և որ ԱՄՆ-ն ակնկալում է Իրանի պատասխանը հիմնական կետերի վերաբերյալ 48 ժամվա ընթացքում, գրում է DW-ն։

Axios-ի աղբյուրը նշել է, որ ներկայիս ջանքերը պատերազմի սկսվելուց ի վեր երկու կողմերի միջև համաձայնության հասնելու ամենամոտ պահն են։

Հաղորդագրության համաձայն՝ 14 կետից բաղկացած MOU-ով կհայտարարվի պատերազմի պաշտոնական ավարտի մասին և կսկսվի 30-օրյա բանակցությունների շրջան, որի ընթացքում Իրանը կսկսի բացել Հորմուզի նեղուցը։ Փաստաթուղթը, ըստ որոշ տեղեկությունների, ներառում է նաև Իրանի միջուկային հարստացման մորատորիում։ Աղբյուրներն Axios-ին հայտնել են, որ դա կտևի առնվազն 12 տարի, որից հետո Իրանը կկարողանա ուրան հարստացնել, բայց միայն ցածր մակարդակով։

Իրանը նաև կպարտավորվի բաց լինել ՄԱԿ-ի ստուգումների համար։ Axios-ը նաև մեջբերել է աղբյուրների, ըստ որոնց՝ քննարկվում է նաև Իրանի ուրանի պաշարների տեղափոխման տարբերակը։

Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով պակիստանյան աղբյուրի, հաստատել է Axios-ի հաղորդումը։

«Մենք շատ շուտով կփակենք սա։ Մենք մոտենում ենք դրան»,- ասել է աղբյուրը։

Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խոչընդոտ է եղել երկու կողմերի համար։ Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանը չի կարող պահել պաշարները, նախկինում էլ սպառնացել էր զորքեր ուղարկել՝ դրանք դուրս բերելու համար։ Թեհրանը պնդում է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել, միաժամանակ, պաշտպանում է քաղաքացիական միջուկային ծրագիր իրականացնելու իր իրավունքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի