Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն Ուկրաինայի հարձակումից հետո

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանը՝ «ԿԻՆԵՖ»-ը (КИНЕФ), որը գտնվում է Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում, դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով երկու արդյունաբերական աղբյուրների, փոխանցում է Current time-ը։

Գործակալության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը վնասել են նավթավերամշակման չորս հիմնական օբյեկտներից երեքը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ու պաշտպանության ուժերը մայիսի լույս 5-ի գիշերը հարձակվել էին  նավթավերամշակման գործարանի վրա։ Ուկրաինական հատուկ ծառայությունները հայտնել էին, որ անօդաչուները հարվածել են նավթի առաջնային վերամշակման համար պատասխանատու երեք օբյեկտներին, ինչպես նաև նավթի պոմպակայանում նավթամթերք պարունակող պահուստարանին։

«Կիրիշինեֆտեօրգսինտեզ»-ը (КИНЕФ) Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանն է (Օմսկից հետո) և միակ նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում: Դրա տարեկան հզորությունը կազմում է մինչև 20,1 միլիոն տոննա նավթ: Գործարանը 15 տեսակի արտադրանք ունի, այդ թվում՝ բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ վառելիք, մազութ, նավթային բիտում և հեղուկ գազ:

Սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական ուժերը հարձակվում են այս նավթավերամշակման գործարանի վրա։ Անցյալ տարվա հոկտեմբերին անօդաչու թռչող սարքերի հարձակման և հետագա հրդեհի հետևանքով դադարեցվել էր գործարանի առաջնային նավթավերամշակման օբյեկտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի