Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կասեցնելու մասին

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ժամանակավորապես կկասեցնի Հորմուզի նեղուցով նավերի ուղղորդման գործողությունը՝ պահպանելով շրջափակումը։ Թրամփի պնդմամբ՝ «մեծ առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ ամբողջական և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ», գրում է CNN-ը։

«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքի, Իրանի դեմ արշավի ընթացքում մեր ունեցած հսկայական ռազմական հաջողության և այն փաստի վրա, որ Իրանի ներկայացուցիչների հետ ամբողջական և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել, մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած շրջափակումը կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կկասեցվի՝ հասկանալու համար՝ արդյո՞ք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Գործողությունը, որի մասին Թրամփը հայտարարել էր կիրակի երեկոյան, ուժի մեջ էր մտել երկուշաբթի։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի և Իրանի զինվորականները փոխանակվել էին կրակոցներով և մեղադրանքներով՝ հարցեր առաջացնելով փխրուն հրադադարի վերաբերյալ։

Սակայն Թրամփի վարչակազմի պաշտոնյաները երեքշաբթի պնդել էին, որ հրադադարը չի ավարտվել, միաժամանակ, գովաբանել նավերը նեղուցով ուղղորդելու նոր գործողությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը հայտարարել էր, որ փետրվարին Իրանի դեմ սկսված մարտական ​​գործողություններն ավարտվել են, Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է նոր գործողության վրա, որը նա կարևորագույն ջրային ուղու լիակատար վերաբացման «առաջին քայլ» է որակել։

Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն էլ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ջանքերն «առանձին և տարբեր» են տարածաշրջանում ընթացող ռազմական գործողություններից։

«Ազատություն նախագիծը պաշտպանական բնույթ ունի, նեղ ուղղվածությամբ և ժամանակավոր, ունի մեկ առաքելություն՝ պաշտպանել առևտրային նավերը իրանական ագրեսիայից»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի