Սուրեն Պապիկյանը այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ
Քաղաքականություն
05.05.2026 | 19:01
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շարունակելով պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետությունում, այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ: Այդ մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:

Նա շրջել է բրիգադի տարածքում, ծանոթացել անձնակազմի ծառայության պայմաններին, ներկայացված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: