Հեգսեթը պնդում է, որ Իրանի հետ «հրադադարը չի ավարտվել»

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից նավերը դուրս բերելու՝ ԱՄՆ-ի ջանքերն «առանձին և տարբեր» են տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունից, գրում է CNN-ը։

«Պարզաբանելու համար, այս գործողությունն առանձին և տարբեր է «Էպիկական ցասում» գործողությունից։ Ազատության նախագիծը պաշտպանական բնույթ ունի, կենտրոնացած է ծավալի և ժամանակավոր տևողության վրա, ունի մեկ առաքելություն՝ պաշտպանել անմեղ առևտրային նավերը իրանական ագրեսիայից»,- ասել է Հեգսեթը։

Նա նշել է, որ ամերիկյան երկու առևտրային նավեր անցել են նեղուցով, իսկ վեց այլ նավեր, որոնք փորձել են խախտել իրանական նավահանգիստների շրջափակումը, «շրջվել են»։

Փիթ Հեգսեթը պնդել է, որ «հրադադարը չի ավարտվել», չնայած երկու կողմերն էլ կրակ են փոխանակել Հորմուզի նեղուցում։

«Ոչ, հրադադարը չի ավարտվել։ Վերջին հաշվով, սա առանձին և տարբեր նախագիծ է, և մենք սպասում էինք, որ սկզբում որոշակի տեղաշարժեր կլինեն, ինչը տեղի ունեցավ»,- ասել է նա։

ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Դին Քեյնը հայտարարել է, որ Իրանը հրադադարի հայտարարումից ի վեր ավելի քան 10 անգամ հարձակվել է ամերիկյան ուժերի վրա, սակայն դա ցածր է «խոշոր մարտական ​​գործողությունների վերսկսման շեմից»։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ադմիրալ Բրեդ Քուփերն էլ լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը «պայթեցրել է» նեղուցում վեց իրանական փոքր նավակներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի