«Արսենալի» դարպասապահը երրորդ տարին անընդմեջ կարժանանա «Ոսկե ձեռնոց» մրցանակին

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան երրորդ տարին անընդմեջ կճանաչվի Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահ։

«Ֆուլհեմի» դեմ 35-րդ տուրի խաղում (3:0) 30-ամյա դարպասապահը 17-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել ընթացիկ առաջնությունում, ինչի շնորհիվ կարժանանա «Ոսկե ձեռնոց» մրցանակին, տեղեկացնում է Goal.com-ը։

Ռայային կարող է հավասարվել միայն «Մանչեսթեր Սիթիի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որն անցկացրել է 13 «չոր» հանդիպում։ Եթե վերջին 4 խաղում Դոնարուման անառիկ պահի դարպասը, իսկ Ռայան գոլ բաց թողնի 3 հանդիպում անընդմեջ, մրցանակը բաժին կհասնի երկու դարպասապահներին։

Դավիդ Ռայան պատմության մեջ չորրորդ դարպասապահն է, որը երրորդ տարին անընդմեջ արժանանում է «Ոսկե ձեռնոց» մրցանակին։ Նախկինում նման հաջողության հասել էին միայն իսպանացի Պեպե Ռեյնան, անգլիացի Ջո Հարթը և բրազիլացի Էդերսոնը։

Իսպանիայի հավաքականի դարպասապահը 2023 թվականից է խաղում «Արսենալում»։