Էդուարդ Սպերցյանը մոտենում է Հալկի ու Լասկովի ռեկորդին

Լուրեր

13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
Բոլորը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։

Հայաստանի ազգային հավաքականի ավագն ընթացիկ առաջնությունում կատարել է 15 ասիստ ու նաև խփել 12 գոլ։

Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Մոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար կիսապաշտպան Դմիտրի Լոսկովն է, որը 2003թ․ առաջնությունում կատարել է 16 գոլային փոխանցում։ 2015/2016 մրցաշրջանում «Զենիթի» կազմում ռեկորդը կրկնել է բրազիլացի հարձակվող Հալկը։

«Матч ТВ»-ի համաձայն՝ Էդուարդ Սպերցյանը երրորդ ֆուտբոլիստն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկու մրցաշրջաններում 10+10 ցուցանիշ է գրանցում «Գոլ+ասիստ» հաշվարկով։ Նախկինում դա հաջողվել էր միայն Դմիտրի Լոսկովին ու «Զենիթի» նախկին կիսապաշտպան Դանիին։

25-ամյա Սպերցյանը «Գոլ+ասիստ» հաշվարկով 10+10 ցուցանիշ գրանցել է նաև 2022/2023 մրցաշրջանում (10+11):