ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն իսկ առևտրատնտեսական հարաբերություններ են հաստատվել․ Ալիև

Լուրեր

17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Չունգոնգը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում նվաճումների, ինչպես նաև «երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ»։

Նշելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունները՝  Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների միջև արդեն իսկ հաստատվել են առևտրատնտեսական հարաբերություններ։ Նա հավելել է, թե Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան մեկնող տարանցիկ բեռների սահմանափակումները։

Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակապի միջոցով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին համարվել է պատմական իրադարձություն՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ի դեպ, ադրբեջանական կողմի հաղորդագրությունությունում Հայաստանի մայրաքաղաքը նշված է «Իրևան»։

Ալիևը բարձր է գնահատել Միջխորհրդարանական միության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդարանական երկխոսության համար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև խաղաղության գործընթացը քննարկելու համար Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների միջև կանոնավոր հանդիպումներ անցկացնելու գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի