Ադրբեջանից ներկայացուցիչներ են ժամանել ՀՀ՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին
Քաղաքականություն
05.05.2026 | 12:52
Ադրբեջանից ներկայացուցիչներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆորումի կայքից տեղեկանում ենք, որ մայիսին 5-ին անցկացվելիք «Հարավային Կովկասը շրջադարձային կետում. խաղաղության և համագործակցության հեռանկարներ» պանելային քննարկումը մասնակցելու է Ադրբեջանի Թոփչուբաշովի կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Երևանում մայիսի 5-6-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումը, որը կազմակերպում է ՀՀ ԱԳՆ-ն:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի