Զելենսկին խոստացել է հայելային գործել Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակումից հետո

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի կողմից գիշերն իրականացված զանգվածային հարվածին՝ հայտարարելով, որ Ուկրաինան կգործի հայելային։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտարարել է Տելեգրամում։

Նրա խոսքով՝ գիշերը ռուսական կողմի հիմնական թիրախներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտներն են եղել։

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը ցուցադրում է «բացարձակ ցինիզմ»՝ լռություն խնդրելով քարոզչական միջոցառումների համար, միաժամանակ, շարունակելով իրականացնել նման հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ նախորդող օրերին։ Զելենսկին նշել է, որ հրադադարը կախված է բացառապես ռուսական կողմից։

«Ամեն օր Ռուսաստանը կարող է դադարեցնել կրակը, և դա կկանգնեցնի պատերազմը և մեր պատասխանները։ Խաղաղությունն անհրաժեշտ է, և դա պահանջում է իրական քայլեր։ Ուկրաինան կգործի հայելային»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր մայիսի 8-ից 9-ը հրադադարի մտադրության մասին։ Նշվել էր, որ եթե Կիևը խախտի հրադադարը, ռուսական ուժերը կսկսեն զանգվածային պատասխան հրթիռային հարված Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնին։

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանից որևէ պաշտոնական հարցում չի ստացել հրադադարի չափանիշների վերաբերյալ՝ չնայած ռուսական կողմի հրապարակային հայտարարություններին։ Նա նշել է, որ Ուկրաինան կսկսի հրադադարի ռեժիմը՝ ի պատասխան Մոսկվայի «Հաղթանակի օրվա» հրադադարի առաջարկի։ Այն կսկսվի մայիսի լույս 6-ի գիշերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի