Հայաստանում դժվար է բիզնես վարկով բիզնես կառուցել, վարկավորման չափը մեծ է․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Նա անդրադարձավ ֆինանսական համակարգի մարտահրավերներին, վարկավորման խնդիրներին և ԿԲ-ի ու այլ գերատեսչությունների գործառույթների տարանջատմանը։

Անդրադառնալով պատգամավորների դժգոհություններին՝ բիզնես վարկերի բարձր տոկոսադրույքների վերաբերյալ, Թունյանը արձագանքեց․ «Հայաստանում շատ դժվար է, եթե ոչ անհնար, բիզնես վարկով հաջող բիզնես կառուցել։ Վարկավորման չափն էնքան բարձր է, որ բիզնեսի մարժան (շահութաբերությունը) պիտի լինի առնվազն 30-40 տոկոս, որպեսզի այն հաջողի»։

Միաժամանակ նա պաշտպանեց այն թեզը, որ հիփոթեքային վարկավորումը նույնպես տնտեսության ու բիզնեսի ուղղակի աջակցություն է։

Պատգամավորը կարևորեց Կենտրոնական բանկի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) միջև գործառույթների հստակեցումը։ Ըստ Թունյանի՝ ֆինանսական ոլորտում մրցակցության վերահսկողությունը պետք է մնա ԿԲ-ին, քանի որ այն առնչվում է ֆինանսական կայունությանը։
«Կենտրոնական բանկը շատ ավելի պրոֆեսիոնալ ու կայացած մարմին է։ Պիտի տարանջատենք՝ ով ինչով է զբաղվում, որպեսզի մրցակցությանն ուղղված քայլերը չվնասեն համակարգի կայունությանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։