2,5 մլրդ եվրո մեր ներդրումային ծրագրում արդեն նախատեսված է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

«Շնորհակալություն նաև իմ կողմից, վարչապետ Փաշինյան, հյուրընկալելու համար մեր երբևէ առաջին գագաթնաժողովը ձեր գեղեցիկ երկրում: Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև: Մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում, բայց սա ոչ միայն մեր համատեղ պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում:

Եվ իսկապես, Հայաստանը և Եվրոպական միությունը ավելի մոտ են, քան երբևէ եղել են»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ առանձնազրույցի ժամանակ ասաց Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում դեպի վիզաների զերծ ճամփորդությունների Եվրոպայի և Հայաստանի միջև ներդրումային հոսքերը ավելացնելու համար: Երկուսուկես միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրով նախատեսված են Գլոբալ Գեյթուեյի հիման տակ: Այս գագաթնաժողովով մենք նոր մակարդակի ենք ոտնակոխում, մասնավորապես մեր համագործակցության մեջ նոր փոխկապակցվածության գործընկերության համատեքստում:
Հայաստանը իսկապես, ինչպես Դուք ասացիք, ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով Եվրոպայի հետ: Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր: Այժմ Դուք սա փոխում եք շնորհիվ Ձեր խիզախ ընտրության հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման եվրոպական ցանցերի մեջ: Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների, մանավանդ կրիտիկական հումքի տեսակետից»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտեց՝ Եվրոպան պատրաստ է օժանդակել և ֆիզիկական ենթակառուցվածքով, որտեղ այդ ապրանքները և հումքը պետք է տեղափոխել.

«Մենք պատրաստ ենք տեղական էներգետիկ արտադրության և էներգետիկ կապերի տեսանկյունից օժանդակել Սև ծովի միջոցով և նաև ձեր ծաղկող թվանշային ասպարեզը ինտեգրելու եվրոպական թվանշային ասպարեզի մեջ հետագա աճի և զարգացման համար:

Ուկրաինայից դեպի Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ այստեղ Հարավային Կովկասում այլ պատմություն է, այլ իրավիճակ է ընթանում: Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք դարմանում եք հին վերքերը և մենք ուզում ենք ձեզ օժանդակել ի ցույց դնելով այն, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության և որ փոխկապակցվածությունը նույն դերը կարող է կատարել այստեղ ձեր տարածաշրջանում, ինչպես 80 տարի առաջ պողպատի և ածուխի միությունը կատարեց Եվրոպական միության հիմք ծառայելով: Դա առևտրային կապերի հաստատման միջոցով էր, որը բերեց նախկին թշնամիների բարեկամանալուն և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում՝ հանգեցնելով և այն ժամանակվա, դա ձեզ քաջ հայտնի է այդ պատմությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։