Վաղը նույնպես կունենանք հանդիպումներ, որոնք, կարծում եմ, նոր էջ կբացեն Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ. Մակրոն

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով Ֆրանսիայի նախագահին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար:

«Հայաստանը 1991 թվականից հետո հայտնվել է Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում և մենք անցել ենք այս ճանապարհը նաև Ֆրանսիայի աջակցությամբ և օգնությամբ: Իհարկե, դա իր պատմական արմատներն ունի, մենք քաղաքակրթական նույն արժեքների կրողն ենք, մենք քրիստոնեական արժեքների համար պայքարող շրջանակներում ենք միասին եղել: Վստահ եմ, Ձեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախագահը:

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ջերմ հյուրընկալության համար. «Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հայաստանում պետական այցով, մենք վաղը նույնպես կունենանք հանդիպումներ, որոնք, կարծում եմ, նոր էջ կբացեն Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունը՝ ընդգծելով դրա շարունակական խորացման և նոր ռազմավարական ուղղություններով ընդլայնման կարևորությունը։

Նախագահները հանգամանալից անդրադարձել են քաղաքական, տնտեսական, պաշտպանական և կրթամշակութային ոլորտներում համագործակցության օրակարգին՝ կարևորելով կոնկրետ արդյունքների միտված նախաձեռնությունների կյանքի կոչումը։

Նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին և խորացնելու երկկողմ փոխգործակցությունը, մասնավորապես պաշտպանության, ենթակառուցվածքների զարգացման, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառներում՝ դրանք դիտարկելով որպես երկարաժամկետ գործընկերության առանցքային ուղղություններ։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված խաղաղության օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը՝ առանց նախապայմանների, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա։

Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են պառլամենտական դիվանագիտության շարունակական զարգացումն ու երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության հետագա առաջմղումը:

Կողմերն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով դրա դերը տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և համայնքների կայուն զարգացման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։