Փաշինյանը, ԵԽ նախագահը և Իռլանդիայի վարչապետը նամականիշ են մարել՝ նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է․

«Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Հարգելի ընկերներ,
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Պատիվ ունեմ նշելու, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքն այսօր Երևանում՝ մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից։

Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, անկեղծ երախտիքս հայտնել Եվրամիությանը սերտ համագործակցության և գործընկերական հարաբերությունների համար, այդ թվում՝ գագաթնաժողովի աշխատանքի համակազմակերպման և, մասնավորապես՝ երկու գործընկերների, ովքեր ընդլայնել են այս ֆորումի աշխարհագրությունը։ Ես նաև պետք է ընդգծեմ Ադրբեջանի նախագահի հեռակա մասնակցությունը և Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը։

Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ, անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների կարիք կա՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում։ Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան և կանաչ անցումը։

Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության, երկարաժամկետ կայունության տեսանկյունից՝ ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական և էներգետիկ ուղղություններով։ Մենք ընդգծել ենք սրանք՝ որպես ընդհանուր առաջնահերթություններ: Քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և բաց, ինտեգրված և փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը:

Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաև խաղաղության և կայունության ընդլայնմանը: Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը, և համագործակցությունն ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին։

Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումն ավելի լայն տարածաշրջանում։ Տվյալ գագաթնաժողովը վերահաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման և առավել լավ համակարգված և առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։

Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաև կամրապնդեն մեր փոխգործակցությունը և փոխընկալումը։

Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով՝ նշել, որ իր գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում՝ ևս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը։

Երախտիքս հայտնում եմ նաև տեղական և միջազգային լրատվամիջոցներին, ովքեր իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր միջոցառումը լուսաբանելով։

Ի վերջո, թույլ տվեք, նախագահ Կոշտա, Ձեզ շնորհակալություն հայտնել կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար և Հայաստանի Հանրապետության թեկնածությունը առաջադրելու և այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։ Հուսով ենք, որ կհամաձայնեք։

Շատ շնորհակալություն»։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը նամականիշ են մարել՝ նվիրված «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում» թեմային։ 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված տարբերանշանը: Նամականիշի ներքևի հատվածում հայերենով առկա է «ԵՔՀ գագաթնաժողով 04.05.2026 Երևան» գրառումը: