Հիանալի էր լինել Երևանում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին
Քաղաքականություն
04.05.2026 | 20:29
Հիանալի էր լինել Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ավելի բարդ անվտանգության միջավայրում համատեղ աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ՝ մեր հասարակություններն ավելի ուժեղ և անվտանգ դարձնելու համար։ ՆԱՏՕ-ն շարունակում է առանցքային դեր խաղալ որպես դաշնակիցների անվտանգության անկյունաքար»,- նշել է Ռյուտեն։
Հիշեցնենք, որ Մարկ Ռյուտեն այսօր ավելի վաղ հանդիպում էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի