Բրազիլի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլական «Սան Պաուլուի» հարձակվող Լուկա Մոուրան ծանր վնասվածք է ստացել։
«Բայայի» դեմ Բրազիլի առաջնության խաղում (2:2) 33-ամյա ֆուտբոլիստը շուրջ 2 ամսվա դադարից հետո խաղադաշտ է դուրս եկել վնասվածքից ապաքինվելուց հետո։ Մոուրան խաղացել է շուրջ 20 րոպե, սակայն դարձյալ վնասվածք է ստացել ու դաշտը լքել պատգարակով։ Ախտորոշվել է աքիլեսյան ջլի պառտվածք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլի հավաքականի, անգլիական «Տոտենհեմի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստն առաջիկայում կվիրահատվի։ Վերականգնման համար կարող է պահանջվել շուրջ 1 տարի։
Lucas Moura sente lesão, chora e sai carregado do gramado. São Paulo fica com um a menos em campo contra o Bahia!#futebol #saopaulo #bahia #brasileirao pic.twitter.com/zgVDGj1dQF
— ge (@geglobo) May 3, 2026