Տրանսպորտ, էներգետիկա, ենթակառուցվածքներ. Թուրքիայի փոխնախագահը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

Համապարփակ և արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում՝ Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո։

Նա նշել է, որ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները։

«Մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու տրանսպորտի, մաքսային, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ու կապի ամրապնդմանն ուղղված քայլերը։ Ուրախ ենք, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ առաջընթաց են ապահովում»,- ընդգծել է Յըլմազը։

Ըստ նրա՝ համագործակցության խորհրդանշական և շոշափելի ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի հետ կապված գործընթացն այսօր պաշտոնապես ամրագրել են փոխըմբռնման հուշագրով, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության երկարատև միջավայրի ստեղծմանը։

«Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության վրա հիմնվելով՝ մենք վճռականորեն կշարունակենք Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, տնտեսական համագործակցությունը մեծացնելու և մեր ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մոտեցումը»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։

Նա հույս է հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի, և շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին հյուրընկալության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի