Շենքում դանակով է շրջում․ բնակիչներն ահազանգում են, համակարգը՝ լռում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

Երևանյան շենքերից մեկում ապրող տղամարդն արդեն տարիներ շարունակ դանակը ձեռքին պարբերաբար շրջում է իր շքամուտքում կամ շենքի հարակից հատվածներում։ Որևէ մեկին հարվածելու փորձ չի կատարել, բայց շենքի բնակիչները մշտապես անհանգստությամբ են ելումուտ անում։

«Կարծես իր վրա պատասխանատվություններ է վերցրել՝ ավելի շատ մանկական էդ հայացքներով ոգևորվում է, որ դռան մուտքն է հսկում և բնակիչներին ինքն է ուղեկցում, բացում է դուռը դամաֆոնի հեռախոսով, բայց գիշերվա ժամերին սուր վիճակ է իր մոտ լինում»,- պատմում է շենքի բնակիչ Հերմինե Համբարձումյանը։

Կինն արդեն երեք տարի է՝ այդ շենքում է բնակվում։ Առաջին օրերին տղամարդն այդ մասին չիմանալով՝ պարբերաբար կնոջ և նրա երեխաների վրա  փակել է շքամուտքի դուռը, երբեմն՝ հայհոյել։ 

«Մտածեցի՝ թմրամոլ է ու ոչ բնակիչ, ոստիկանության դիմեցի։ Դրանից հետո ինձ ոստիկանությունը բացատրեց՝ «անուշ ախպեր է, պետք է դիմանաս», ու սկսվեց էս պատմությունը։ Ես հետո իմացա, որ բնակիչ է, շենքում է բնակվում, իր եղբայրը ինձ զանգահարեց, ասաց, որ դեղերի հետ կապված խնդիր ունի, չի խմել, սրացումներ է մոտը»,- պատմում է բնակչուհին։

Շենքի բնակիչների խոսքով՝ տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, մի քանի անգամ տարբեր կենտրոններում ստացիոնար բուժման կուրսեր է անցել, վիճակը մի փոքր բարելավվել է, բայց դուրս գրվելուց հետո կրկին սկսել է ագրեսիվ վարք ցուցաբերել։

«Գիշերը եթե տանն է լինում, իր հարկից հայհոյանքներ, գոռոցներ, կռիվներ անտեսանելի մարդկանց հետ. շատ պարզ լսվում է ամբողջ հարկով՝ վերևում էլ, ներքևում էլ, էլ չեմ ասում իր հարևանությամբ ապրող բնակիչների համար ինչքան խնդրահարույց է»,- նշում է Հերմինեն։

Factor TV-ի նկարահանման ընթացքում տղամարդու բնակարանի դուռը բաց էր, բնակիչների խոսքով՝ միշտ է բաց մնում, ասում են՝ դրսից մշտապես աղբ է բերում տուն, այն կուտակում է նաև շենքի հարակից այլ հատվածում։ Բնակիչները մի կողմից իրար հերթ չտալով խոսում են այս խնդրից, մյուս կողմից շեշտում՝ իրավունք չունեն որևէ բան անելու, բնակարանն մարդու անձնական տարածքն է։

Բնակիչների խոսքով տղամարդու եղբայրն է նրա խնամակալը։ Մի քանի անգամ հորդորել են խնդիրների լուծման տարբերակ գտնել, քանի որ եթե անձն ունի խնամակալ, ապա հոգեկան առողջության կենտրոն կանչը պետք է միայն նա իրականացնի։

«Ինչ-որ մեկը խնամակալ ա չէ՞ իրան, ինքը դրա համար հաստատ փող ա ստանում, թող տեր կանգնի էս տղուն, ինքը մեղկ ա, ուղղակի մեղկ ա էս տղան»,- ասում է շենքի բնակիչներից մեկը։

Նրանց խոսքով՝ տղամարդն օգնության կարիք ունի․ վատ սնվելուց հյուծվել է ու գունատվել։

«Իրան պենք են պայմաններ, որ գոնե բակ ունենա, ասենք մի հատ պստիկ սեփական տուն։ Սա վաճառի եղբայրը, էնտեղ մի հատ տուն վերցնի։ Մենք առաջարկել ենք իրան, իբր թե զբաղվում ա դրանով, բայց հաստատ չի զբաղվում… մի հատ սեփական տուն լինի ինքը դուրս ու ներս կանի, գոնե դրսի օդը կշնչի, ամբողջ օրը էս հոտի մեջ… մեղկ ա ինքը, ուղղակի մեղկ ա էս տղան: Իրա հոգեկան ավելի կխանգարվի, քան թե ինքը կբուժվի»,- առաջարկում է բնակիչը։

Իսկ ի՞նչ պետք է այս դեպքում անեն պատկան մարմիններն անձին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցում:

«Հոգեբուժական հաստատություններում գտնվող պացիենտների 50 տոկոսը կարիք ունի ոչ թե բուժման, այլ խնամքի։ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց համար պետությունը պետք է մշակի հետևյալ քաղաքականությունը․ դա կոչվում է համայնքահեն ծառայություն։ Հոգեբուժական հաստատությունը չպետք է վերջին միջոցը լինի, որ սուր վիճակից դուրս բերեն, դեղորայքը տան, հանեն, հետո նորից թողնեն բացիթողի»,- նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանն ասում է՝ ՀՀ-ում հաշվառված է հոգական առողջության խնդիրներ ունեցող մոտ 48 հազար անձ և պետությունը պետք է հստակ քաղաքականություն մշակի նրանց համար։

«Ընկալումը չկա այդ խնդիրների լուծման անհրաժեշտության, հա՞, և ամենահեշտ տարբերակը ուղղակի մարդուն մի հատ տանել կամ նստացնել, կամ չգիտեմ փակել, մի երկու հատ դեղ տալ հանգստացնել հետո բաց թողնել։ Ու դեռ առողջապահությունը մեղավոր չի, առողջապահությունը չի կարող այդ ամեն ինչի հարցերը լուծել, այդտեղ կոմպլեքս մոտեցում է պահանջվում»,- նշում է Սաքունցը։

Մինչ այդ շենքի բնակիչները սպասում են, իրենց կարծիքով, այս իրավիճակում լավագույն լուծմանը․ որ նա ստացիոնար բուժման մնա հոգեկան առողջության կենտրոնում։ Կարծում են՝ դա դրական կանդրադառնա ոչ միայն իրենց, այլև հենց տղամարդու հետագա կյանքի որակի վրա։ Մինչ պատկան մարմինները կարձագանքեն խնդրին, բնակիչները շարունակում են անհանգստանալ հատկապես շենք ելումուտ անող երեխաների անվտանգության համար։    

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան