«Նոայի» զարգացման տնօրեն․ Այս գոլը ակնհայտորեն և անարդարացիորեն խլվել է մեզանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Նոայի» զարգացման տնօրեն Աննա Օհանյանն իր դժգոհությունն է հայտնել «Փյունիկի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրի հանդիպման մրցավարության վերաբերյալ։ 0։0 հաշվով ավարտված խաղի 54-րդ րոպեին «Նոայի» կիսապաշտպան Արամ Խամոյանը գրավել էր մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չեղարկել էր գոլը՝ խախտում արձանագրելով «Նոայի» ֆուտբոլիստ Գուստավո Սանգարեի կատարմամբ։

«Արդեն երկու մրցաշրջան է՝ մենք մեր խաղերը նկարահանում ենք մեր սեփական տեսախցիկներով՝ բոլոր վիճահարույց դրվագների վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու նպատակով։

Մինչ այժմ հազվադեպ ենք հրապարակել այդ նյութերը, քանի որ դրանք որևէ դրական արդյունք չեն տալիս։ Սակայն այս անգամ բացառություն կանեմ:

Այս գոլը ակնհայտորեն և անարդարացիորեն խլվել է մեզանից։ Վերանայելով թե՛ պաշտոնական հեռարձակման կադրերը, թե՛ մեր սեփական նկարահանումը՝ չենք կարող գտնել որևէ հիմնավոր բացատրություն չեղարկման համար։ Դժվար է հասկանալ, թե ինչպես այս հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի:

Բայց…..մենք կանգ չենք առնելու։ Շարունակելու ենք պայքարել, ամեն օր աշխատել, որպեսզի մեր երազանքները դառնան իրականություն։ Առա՛ջ Նոա»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Օհանյանը, ով նաև ՀՖՖ գործկոմի անդամ է։