Հայտնի է Մելսիկ Բաղդասարյանի հաջորդ մրցակիցը UFC-ում
Հայաստանի ներկայացուցիչ Մելսիկ Բաղդասարյանը UFC-ում հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 20-ին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Լաս Վեգասում կայանալիք UFC Vegas 119 մրցաշարում 34-ամյա հայ մարտիկը կմրցի ղրղըզ Մուրտազալի Մագոմեդովի հետ, որը խառը մենամարտերում անցկացրել է 10 հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ։ Մենամարտը կանցկացվի թեթև քաշային կարգում։ 26-ամյա Մագոմեդովն այդ մենամարտով նորամուտը կնշի UFC-ում։
Մելսիկ Բաղդասարյանը խառը մենամարտերում ունի 8 հաղթանակ ու 3 պարտություն։ UFC-ում հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ փետրվարին՝ նոկաուտով պարտվելով բրազիլացի Ժեան Սիլվային։