Էներգետիկան մեզ համար դարձել է փակուղային խնդիր, պետք է անկախ էներգիա ապահովենք․ ֆոն դեր Լեյեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
Բոլորը

«Էներգետիկան մեզ համար դարձել է փակուղային խնդիր, եվրոպացիներիս համար պետք է անկախ էներգիա ապահովենք»,- այս մասին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ ներմուծվող հանածո վառելիքից կախվածությունը և համաշխարհային շուկայում գների տատանումները վնասում են Եվրոպայի մրցունակությանը։

«Մի կարևոր դաս ենք քաղել՝ ինչքան խոցելի ենք, երբ ունենք չափից շատ կախվածություն: Բայց մենք ունենք նաև ակտիվներ. մենք ակտիվներ ունենք Եվրոպական միությունում, դա այն էներգետիկան է, որը մենք ներսում ենք արտադրում: Դա վերականգնվող էներգետիկան է՝ հողմային, արևային, հիդրոէներգետիկա, գեոթերմալ, բիոզանգված և միջուկային: Եվ մենք պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի, շատ ավելի ամուր կապենք մեր ներքին արտադրության՝ ավելի էժան ու ավելի կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ, որոնք մենք ունենք: Էներգետիկան մեզ համար կարևորագույն ուղղություն է, և այն պետք է շատ ավելի անկախ լինի»,- շեշետեց նա։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անդրադարձել է նաև անվտանգությանն ու պաշտպանությանը։

«Վերջին չորս տարում եթե մեկ նոր բան գիտակցեցինք, դա այն է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել: Բնական է, և հենց այս պատճառով էլ մենք մոտ 800 միլիարդ եվրո ենք հավաքագրելու մինչև 2030 թվականը, որպեսզի անվտանգության պաշտպանության ոլորտներում առկա մեր բացերը լրացնենք: Խիստ կարևոր է, որ ավելի անկախ լինենք այս ուղղությամբ և կարողանանք կանխարգելման արդյունավետ համակարգեր ունենալ, քանի որ հնարավոր ռազմական ագրեսիայի լավագույն կանխարգելման համակարգը դա արդյունավետ խափանումն է, արդյունավետ նախականխումն է»,- ընդգծեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։