Գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ․ ԵԽ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը պատմական է մի քանի պատճառներով․ այս մասին իր ելույթում հայտարարեց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան։ «Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է»։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի անցկացումը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ։ «Այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, և դրա շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհով։ Փոխկապակցված ռազմավարական արդյունաբերական ոլորտները, շուկաները, տրանսպորտային միջանցքները, թվանշային ցանցը և էներգետիկ փոխկապակցվածությունն այսօր ավելին են, քան պարզապես ապրանքներ։ Նրանք վստահություն են ձևավորում, ստեղծում աշխատատեղեր և հարևաններին հնարավորություն տալիս կապվել պրակտիկ գործընկերային հարաբերությունների և համատեղ աճի ներքո։ Եվրամիությունը պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ և այս տեսլականը դարձնել իրողություն՝ ապահովելով այս պահի անդառնալիությունը խաղաղության և հնարավորությունների, բարգավաճման։ Կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, պայքարել արտաքին ազդեցությունների և ապատեղեկատվության դեմ։ Հայկական ժողովրդավարության ապագան միայն Հայաստանի քաղաքացիների ձեռքում է»,- ընդգծեց Անտոնիու Կոշտան։

 

Մանրամասները՝ տեսանյութում։