Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան
Քաղաքականություն
04.05.2026 | 12:07
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը․ հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը կիրակի երեկոյան տեխնիկական խնդրի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում։