Իրանական բանտում գտնվող Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը հոսպիտալացվել է

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 54-ամյա իրանցի իրավապաշտպան Նարգիս Մոհամմադին, որը պատիժ է կրում Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջանի բանտում, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մեկ օրում երկու անգամ կորցրել է գիտակցությունը և տարել ծանր սրտային նոպա։ Այս մասին ասվում է The Narges Mohammadi Foundation կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը հիմնադրել է նրա ընտանիքը։

Հոսպիտալացումը դարձել է անխուսափելի այն բանից հետո, երբ բանտի բժիշկները եզրակացրել են, որ նրա վիճակը տեղում հնարավոր չէ վերահսկել, չնայած մշտական բժշկական խորհուրդներին, ըստ որոնց՝ նրան պետք է բուժի Թեհրանում մասնագետների թիմը։ Նրա ընտանիքը, որը մի քանի շաբաթ շարունակ փորձում էր ապահովել նրա տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն, այս հոսպիտալացումը բնութագրել է որպես հուսահատ, «շտապ» միջոց, որը, հնարավոր է, «շատ ուշացած է՝ նրա կենսական կարիքները բավարարելու համար»։

Իրավապաշտպանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Զենջան նահանգի տեղական հիվանդանոց։ Տեղափոխումը տեղի է ունեցել 140 օր կալանքի տակ գտնվելուց և մասնագիտացված բժշկական օգնության տրամադրման մշտական մերժումներից հետո։

Փաստաբանը նշել է, որ վերջին օրերին Նարգիս Մոհամմադիի մոտ արձանագրվել են զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ։ Երկու կաթիլային ներարկումներից և սրտխառնոցի դեմ դեղերից հետո բանտի բժիշկը կարգադրել է նրա անհապաղ հոսպիտալացնել։

Սկզբում Մոհամմադին հրաժարվել է տեղափոխվելուց, քանի որ տեղական հիվանդանոցներում բուժումը չափազանց վտանգավոր է և պետք է իրականացվի նրա վիճակին ծանոթ մասնագիտացված բժշկական խմբի կողմից։ Ընտանիքի խոսքով՝ խոսքը Թեհրանի «Պարս» հիվանդանոցի բժիշկների մասին է։

Մի քանի ժամ անց, հերթական ուշագնացությունից և վիճակի հետագա վատթարացումից հետո, իրավապաշտպանին զննել է նյարդաբանը և տվել անհապաղ հոսպիտալացման հրահանգ։ Մոհամմադին շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց և հոսպիտալացվել ինտենսիվ սրտաբանական բաժանմունքում, սակայն նրա զարկերակային ճնշումը շարունակում է խիստ տատանվել։

Նարգիս Մոհամմադին ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի 12-ին՝ իրանցի իրավաբան և իրավապաշտպան Խոսրով Ալիկորդիի հիշատակի միջոցառման ժամանակ։ Ավելի ուշ՝ 2026 թվականի փետրվարի 8-ին, նրան դատապարտել են 7,5 տարվա ազատազրկման։

Մոհամմադին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 2023 թվականին՝ «Իրանում կանանց ճնշման դեմ պայքարի և բոլորի համար մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության համար»։