Ամերիկայի խոշորագույն լոուքոսթերներից մեկը՝ Spirit Airlines-ը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ավիաընկերությունը չեղարկել է բոլոր թռիչքները և հայտարարել, որ մայիսի 2-ի առավոտից սկսած կսկսի դադարեցնել իր գործունեությունը, հաղորդում է NBC News-ը։

«Չնայած ընկերության ջանքերին՝ նավթի գների զգալի աճը և բիզնեսի վրա ճնշում գործադրող այլ գործոնները էապես ազդել են Spirit-ի ֆինանսական հեռանկարների վրա։ Լրացուցիչ ֆինանսավորման բացակայության պայմաններում Spirit-ը այլ ելք չուներ, քան սկսել լուծարման գործընթացը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Վերջին տարիներին Spirit-ը ֆինանսական դժվարությունների էր բախվում։ Ընկերությունը 2024–2025 թվականներին երկու անգամ դիմել է սնանկության հայտով։

Մարտին բյուջետային ավիափոխադրողը ֆինանսական աջակցություն էր խնդրել ԱՄՆ նախագահի վարչակազմից, սակայն ընկերության, պարտատոմսերի սեփականատերերի և Սպիտակ տան միջև բանակցությունները փակուղի են մտել։

Spirit-ը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում ԱՄՆ-ի ողջ տարածքում, Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայում։ Ընկերությունում աշխատում էր ավելի քան 15 հազար մարդ։

Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի գները կտրուկ աճել են՝ գերազանցելով 120 դոլարը մեկ բարելի համար։ Քանի որ Իրանը փակել է նավերի անցումը Հորմուզի ներղուցով, առաջացել է վառելիքի պակաս։