Զելենսկին կժամանի Երևան․ Չեխիայի վարչապետ Բաբիշը հայտնել է նրա հետ ՀՀ-ում բանակցություններ վարելու մասին
Քաղաքականություն
02.05.2026 | 15:36
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը Հայաստանում կարճատև անձնական բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ․ գրում է pravda.com.ua-ն։
Բաբիշը չի նշել բանակցությունների թեման։ Սա նրա առաջին անձնական հանդիպումը կլինի Զելենսկու հետ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Բաբիշը և ներկայիս կառավարական կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների մյուս ներկայացուցիչները քննադատաբար են վերաբերվել Ուկրաինային և մասնավորապես Զելենսկուին։
«Այնտեղ ես նաև կարճատև երկկողմ հանդիպումներ կունենամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կանցկացնեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ», – ասել է նա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության մասին՝ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան կատարած այցից վերադառնալուց հետո։
«Կարևոր է, որ մենք հանդիպենք», – ասել է Բաբիշը Զելենսկու հետ իր հանդիպման մասին։
Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում 2026թ. մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի