Անտառը պետք է պահպանվի որպես տնտեսական ռեսուրս․ վարչապետը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկմանը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարւթյունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։

«Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Վարչապետն ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական և սա նոր փուլ է Հայաստանում՝ էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ՝ այլ իմաստով և տրամաբանությամբ։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է փոխել գիտակցությունը և ընկալել, որ անտառը, բնությունն անգնահատելի հարստություն են։ «Այլ բան է, թե ինչպես ենք օգտվում և օգտագործում այդ հարստությունը։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր և միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին, որովհետև բնությունը նախ՝ շատ մեծ զբոսաշրջային հոսքեր է բերում արդեն Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ»։

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ապահովման անհրաժեշտությունը․ «Մենք ճանապարհներ ենք կառուցում, ենթակառուցվածքներ ենք ստեղծում, բայց նաև կարևոր է, որ մենք իսկապես անտառին մեր պարտքը վերադարձնենք, որպեսզի նա մեզ ավելին վերադարձնի»։

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերին՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է գիտակցել, որ անտառը մեր մեծ հարստությունն է, որը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և որին պետք է խնամքով ու հոգատարությամբ վերաբերվել։ Նիկոլ Փաշինյանը հավելել է ՝ այս կապիտալը մենք պետք է պահպանենք, զարգացնենք և փոխանցենք սերունդներին։ Եվ այդ համատեքստում նա ընդգծել է Էկոպարեկային ծառայության գործունեության կարևորությունը․ «Ես շատ ուրախ եմ, որ նաև այդ տրամաբանությունն ու բովանդակությունն է փոխվում՝ սկսած արտաքին տեսքից, տեխնիկական համալրումից։ Եվ իհարկե, այս ամեն ինչն իզուր և անիմաստ կլինի, եթե տեսքի հետևում չլինի բովանդակություն, չլինի նվիրվածություն, չլինի իրական ծառայություն և չլինի խորը գիտակցում, թե ինչ կարևոր աշխատանք է տեղի ունենում։ Եվ այո՛, մենք պետք է մեր նպատակն իրագործենք մինչև վերջ և ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։ Էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք և առավել ևս՝ այս խնդիրը հստակ չկատարենք։ Ես ուզում եմ մենք շատ պարզ և աներկբա պայմանավորվենք, որ կոմպրոմիս չի կարող լինել, ապօրինի ծառայատուներին, որսագողությանը պետք է վերջ տրվի, իսկ դրա համար պետք է արձանագրված դեպքերին լինի շատ համարժեք և կոշտ պատասխան»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տավուշի մարզում Էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի առիթով և հույս հայտնել, որ այսօրվա բարեբեր ազդեցությունն ու արդյունքներն առաջիկայում երևալու են։

Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են ծառայության տեխնիկական և մարդկային ռեսուրսների համալրման գործընթացը։ Նշվել է, ծառայությունը համալրվել է 33 նոր ծառայողական ավտոմեքենաներով (պիկապներ), որոնք ամբողջությամբ կահավորված են ժամանակակից մոբայլ համակարգերով։ Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած են նաև հակահրդեհային տեխնիկայով։ Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով»,- ասված է հաղորդագրությունում։