Հայկական եկեղեցիների քանդման ֆոնին՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները Ստեփանակերտ են այցելել

Լուրեր

02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
Բոլորը

Բաքուն հերթական քարոզչական այցն է կազմակերպել հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Արցախի տարածքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներին այցի ընթացքում ուղեկցում է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նշվում է, որ այցին մասնակցում են ավելի քան 150 դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ դիվանագետներ, որոնք ներկայացնում են 62 երկրներ և միջազգային կազմակերպություններ։

Ուղևորությունը տևելու է երկու օր և ներառելու է Ստեփանակերտը, Իվանյանը, Շուշիի և Բերձորի շրջանները։

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն արդեն այցելել են Իվանյան, այժմ Ստեփանակերտում են։ Նրանց թվում են Հունգարիայի, Թուրքիայի, Ինդոնեզիայի, Իսրայելի դեսպանները, Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի պաշտոնակատարը։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում Բաքվի կողմից կառուցված, այսպես կոված, Հաղթանակի այգի, նաև Արցախի պետական համալսարան, որը վերածվել է «Ղարաբաղի համալսարանի»։

Ուշագրավ է, որ այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածածին մայր տաճարի քանդման ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի