Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն ամռանն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում։
Հունիսի 27-ի հայ բասկետբոլիստները կմրցեն Պանամայի հավաքականի հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը մասնակցում է Եվրաբասկետ-2029-ի նախընտրական փուլին, որտեղ անցկացրել է երեք հանդիպում ու կրել երեք պարտություն։ Վերջին ընտրական խաղը կկայանա հուլիսի 2-ին, մրցակիցը կլինի Նորվեգիայի հավաքականը։