ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն պաշտոնապես հաստատել է, որ Իրանի հավաքականը մասնակցելու է 2026թ․ աշխարհի առաջնությանը։

«Իրանի հավաքականը կլինի աշխարհի առաջնությունում և կխաղա ԱՄՆ-ում։ Մենք պետք է միավորենք մարդկանց։ Ֆուտբոլը միավորում է»,- Ջանի Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Usatoday.com-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս արձագանքել է Ջանի Ինֆանտինոյի հայտարարությանը։

«Եթե Ջանին այդպես է ասել, ես դեմ չեմ։ Նրանք լավ թիմ ո՞ւնեն․ անկեղծ ասած, դժվար է հավատալ դրան»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին Իրանում հայտարարել էին, որ կարող են չմասնակցել ԱԱ-2026-ին, որը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում։ Առաջին անգամ Մունդիալին կմասնակցի 48 հավաքական։ Իրանի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։ Խմբային փուլում իրանցիների բոլոր խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում։