Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ապրիլի 30-ին ստորագրել են ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը։ Այն սահմանում է առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ռազմավարական ուղղությունները։ Այս մասի։ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Առաջնահերթ ուղղությունները ներառում են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների ձևավորումը, հողերի կոնսոլիդացիան և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, կլիմայական առումով խելամիտ գյուղատնտեսությունը և էկոհամակարգերի վերականգնումը, թվային վերափոխումը, աղետների ռիսկի նվազեցումը և կանխատեսողական գործողությունները և այլն։

«Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է Հայաստանի գյուղատնտեսական պարենային ոլորտի արդիականացման և գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին:
Այս համագործակցության միջոցով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու առավել դիմակայուն, մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգ, որը շոշափելի արդյունքներ կապահովի մեր գյուղական համայնքների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը: