Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

The Global Sumud Flotilla-ն հաստատում է, որ իսրայելական ուժերի կողմից Կրետեի ափերի մոտ միջազգային ջրերում 21 նավերի կալանումից հետո ձերբակալվածների թվում 18 թուրք ակտիվիստներ կան, գրում է Turkiye today-ը։

Չորեքշաբթի երեկոյան իսրայելական ուժերը շրջապատել են նավակները հունական Կրետե կղզու ափերի մոտ՝ ձերբակալելով նավերի վրա գտնվող ավելի քան 170 ակտիվիստների։ Ձերբակալված Թուրքիայի քաղաքացիներն են՝ Մուսթաֆա Էնես Թոփալ, Մուհամմեդ Օզդեմ, Ալի Դենիզ, Յունուս Կավա, Շահին Յաշլիկ, Մուստաֆա Արսլան, Աբդուլսելամ Դեմիր, Նևզաթ Օյլեք, Նևզաթ Գյուզել, Հալիլ Էրդողմուս, Աբդուլլաթիֆ Ֆասլի, Հուսեյն Սուայբ Օրդու, Մահմուտ Աքայ, Գորքեմ Դուրու, Մեհմեթ Աթլի,Մուքրեմին Քոսե, Ռամազան Թեքդեմիր և Մահմութ Չագաթայ Յավուզ։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մոտ 175 ակտիվիստներ ավելի քան 20 նավակներով «ուղևորվում են դեպի Իսրայել», մինչդեռ 17 նավերի հաջողվել է փախչել և մտնել Հունաստանի տարածքային ջրեր։

Նավատորմը հայտարարել է, որ իսրայելական ուժերը միջազգային ջրերում բռնագրավել են իրենց 58 նավակներից 21-ը։

Նշվում է նաև, որ միջազգային ջրերում իրենց նավերին մոտեցել են իսրայելական ռազմական մոտորանավակներ։ Հաղորդակցությունը խափանվել է, հնչել է SOS ազդանշան։ Իսրայելական ուժերի նահանջից առաջ մի քանի նավերի շարժիչները կոտրել են, նավիգացիոն համակարգերը՝ ոչնչացրել, ինչի հետևանքով որոշ նավակներ անզոր են եղել փոթորկի դեմ։

Նավատորմը, որը տեղափոխում էր 39 երկրներից ավելի քան 400 քաղաքացիական անձանց, վերջին շաբաթների ընթացքում մեկնել էր Մարսելից, Բարսելոնայից և Սիրակուզայից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի