ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել

Լուրեր

02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի» կանոնադրությանը և այն կուղարկի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը դիտարկելու համար։ Այնուհետ այն կվավերացվի Ազգային ժողովի կողմից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի հեղինակած որոշման նախագծից։

Հիշեցնենք՝ հունվարի 16-ին Թրամփը հայտարարեց, որ ստեղծվում է Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ»։

Հայաստանը 2026 թվականի հունվարի 22-ին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում էր ստորագրել կանոնադրությունը։ Այդ օրը խորհրդին միացավ նաև Ադրբեջանը։ Եվրոպական երկրներից Թրամփի նախաձեռնությանը միացել է Հունգարիան, իսկ Ֆրանսիան ու մյուս առաջատար պետությունները մտահոգություններ էին հայտնել, որ սա կարող է հակակշիռ լինել ՄԱԿ-ին։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության մեջ առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։ Թե հստակ որքան ու ինչ ծախսեր են, ԱԳՆ-ի հեղինակած նախագծում չի նշվում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավելի վաղ հայտարարել էր, որ «Խաղաղության խորհրդում» մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրները պետք է նվիրաբերեն առնվազն 1 միլիարդ դոլար։ Այս հայտարարությունից հետո ԱԳՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ Հայաստանը «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։

«Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասել էր ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Factor.am-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն նախագծում նշված ծախսերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Նարեկ Կիրակոսյան