Բուռն երևակայություն է պետք՝ ասելու համար, որ կառավարությունը 100%-ով կատարել է պարտավորությունները. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Շատ բուռն երևակայություն է պետք՝ ասելու համար, որ կառավարությունը 100 տոկոսով կատարել է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ամբողջ ասուլիսը շատ ագրեսիվ էր, ինչը նշանակում է՝ նա շատ ներվայնացած է, նեղված է, չգիտեմ՝ ինչով: Երևի երկրի սոցիալ-տնտեսական պրոբլեմների բեռն է սկսել գիտակցել»,- հավելեց Աշոտյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր աշխատանքային այցերին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ վարչապետի պաշտոնակատարը մարզային այցերի ընթացքում քարոզչություն է անում. «Նիկոլ Փաշինյանը, կներեք բառիս համար, բայց շատ դիպուկ բառ է, «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքն առաջին իսկ օրվանից: Ավելին, սա միակ խախտումը չէ: Մոտենում են, օրինակ, իմ ընկերներին, որոնք, այսպես ասած, հանդգնում են գալ ՀՀԿ շտաբ, իմ շտաբ: Երևի մարդ կա դուրսը կանգնած ԱԱԾ-ից, տեսնում են՝ ով է գնում-գալիս, հետո մոտենում են, ասում են՝ բա քեզ պետք է, չես վախենո՞ւմ՝ գործից հանեն: Ի՞նչ է նշանակում՝ մոտենալ իմ ընկերոջն ու ասել, որ այլևս չգա»:

Մանրամասները՝ տեսանյութում: