«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
Բոլորը

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը սկսել է ներկուսակցական ընտրությունների միջոցով վարչապետի թեկնածուի առաջադրման գործընթացը։ Իրենց առջև դրված նպատակների, հանրային ընկալումների, իշխանության գալու դեպքում անիշխանության ռիսկերի մասին մտահոգությունների և քարոզարշավի ընթացքի շուրջ Factor TV-ն հետ զրուցել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանի հետ։

Խոսելով վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջների մասին՝ Կյուրեղյանը նշեց, որ բացի 10 անդամի առաջադրումից և 100 հազար դրամ նվիրաբերությունից, գործում է երրորդ՝ ամենակարևոր պայմանը։

«Թեկնածուն պետք է ստորագրի մեր ինքնասահմանափակող փաստաթուղթը, որը ենթադրելու է, որ հարյուրօրյա կառավարումից հետո մեր վարչապետի թեկնածուն չի մասնակցելու այդ ընտրություններին և 10 տարով ընտրովի և նշանակովի պաշտոնի չի հավակնելու»,- պարզաբանեց նա։

Կուսակցության անդամի խոսքով՝ թեկնածուի անունը հայտնի կդառնա մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը՝ մոտավորապես մինչև մայիսի 3-ը։

Անդրադառնալով այն մտավախություններին, թե 100-օրյա անցումային կառավարությունը կարող է երկրում անիշխանություն ստեղծել, Սպարտակ Կյուրեղյանը վստահեցրեց. «Մենք անիշխանության մասին չենք խոսում, մենք շատ պատասխանատու իշխանություն ենք ձևավորելու, որովհետև կապ չունի՝ 100 օր ես իշխանության, թե 5 տարով, դու պետք է երկիրը կառավարես, պետք է ապահովես երկրի բնականոն ընթացքը՝ ինչպես նաև անվտանգությունը և բոլոր հարցերը»։

Նրա համոզմամբ՝ իրենց ուժի հիմնական տարբերությունը մյուս ընդդիմադիրներից ոչ թե պարզապես իշխանափոխությունն է, այլ համակարգային բարեփոխումները։

«Մեզ պետք է ձայն տան, որովհետև մեր միակ նպատակը ոչ թե եղած իշխանության հեռացումն է, այլ այնպիսի կանոնների սահմանումը, որից հետո մենք Հայաստանում հնարավորինս կքչացնենք հնարավորությունը նման իշխանությունների ձևավորման։ Այսինքն՝ մենք ոչ թե առաջարկում ենք այս մարդուն այն մարդով փոխել, այլ մենք առաջարկում ենք, բացի այդ փոփոխությունից, որը պարտադիր պետք է լինի, այսինքն՝ դա ճանապարհին հերթական քայլ է լինելու, բացի դրանից՝ համակարգային փոփոխություններ։ Ես այդ ուժերից նման առաջարկներ չեմ լսել»։

Նա նաև ընդգծեց, որ 100-օրյա ժամանակահատվածում կառավարության կազմում ընդգրկված իրենց թիմակիցները նույնպես չեն մասնակցելու հաջորդ ընտրություններին՝ այդպիսով բացառելով վարչական ռեսուրսի չարաշահումը։

Կյուրեղյանն անդրադարձավ նաև իրենց կուսակցության քարոզչական ավտոբուսի պաստառների վնասման դեպքին․ «Մեր ավտոբուսը վնասել էին, որովհետև կարծում եմ՝ ամենակրեատիվ ավտոբուսն էր։ Ես կարծում եմ, չունեմ այդպես վերջնական համոզմունք, բայց դա քաղաքապետարանի կողմից է արված եղել, որովհետև տեղում եղել են մարդիկ, ում որ մոտեցել են, հարցրել են՝ ով եք, ասել են, որ քաղաքապետարանն են ներկայացնում, ու պոկել են»։

Նա բացատրեց, թե ինչու պաշտոնական դիմում չեն ներկայացրել իրավապահներին. «Որպես իրեղեն ապացույց կարող է մեր ավտոբուսը տանեն, իսկ դա մեր համար քաղաքի ամենաթանկանոց գովազդն է։ Մենք դրա համար զուտ քաղաքական իմաստով կարող ենք բողոք հայտնել, որտեղ կարծում եմ և ինչքանով որ ճշտել եմ, սա առաջին ֆիզիկական ներգործությունն է որևէ քաղաքական ուժի գույքի վրա, այսինքն՝ որ եկել են, գույքը փչացրել են»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան