Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով երկարաձգվում է ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների որոշակի կատեգորիայի ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Այն վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող  վարորդներին։

Համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքի 5-րդ հոդվածի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել  է՝ Անկախ Պետությունների Համագործակցության քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք  միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ  իրականացնող  պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստանի Դաշնություն են ժամանել առանց վիզայի, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգել մինչև ընդհանուր առմամբ 180 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում, եթե այդ օտարերկրյա քաղաքացիները սահմանված կարգով ներկայացնեն դիմում ՌԴ մուտք գործելու և ՌԴ-ում մնալու (բնակվելու) համար։

Նշվում է, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից։

Հիշեցնենք, որ դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնող  հայ վարորդները ավելի վաղ  բողոքում էին  ՌԴ-ում  առկա սահմանափակումներից։ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար 2025 թվականի հունվարի 1-ից նոր սահմանափակումներ էին գործում։ Չաշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողները մեկ օրացուցային տարվա ընթացքում չէին կարող գումարային 90 օրից ավելի գտնվել երկրի տարածքում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի