Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, Պալաուի մշտական ներկայացուցչության (AOSIS-ի նախագահող), Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի, ՄԱԶԾ, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, կազմակերպել է կլոր սեղան քննարկում՝ «Դիմակայունություն, կենսաբազմազանություն և գործընկերություններ. SIDS-ը COP17-ի ճանապարհին» խորագրով։ Այս մասին հայտնում են ներկայացուցչությունից։

«Հայաստանի նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-ը Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային օր հռչակելու UNESCO գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումից հետո այս միջոցառումը օրվա առաջին նշանավորումն էր Նյու Յորքում։ Միջոցառումը համախմբել է փոքր կղզի զարգացող երկրների, գործընկեր երկրների, ՄԱԿ համակարգի կառույցների և այլ շահագրգիռ կողմերի՝ ընդգծելու փոքր կղզի զարգացող պետությունների առանձնահատուկ մարտահրավերներն ու ներդրումը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի և օվկիանոսի կայունության գործում։

Քննարկումները կենտրոնացած էին դիմակայունության ամրապնդման, ֆինանսավորման հասանելիության բարելավման, բնական լուծումների խթանման և գործընկերությունների զարգացման վրա՝ Kunming–Montreal Global Biodiversity Framework-ի իրականացման աջակցման նպատակով։Մասնակիցները շեշտել են SIDS առաջնահերթությունների լիարժեք արտացոլման կարևորությունը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական փուլում, ներառյալ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման և իրականացման ուղղությամբ կոնկրետ, գործողությունների վրա հիմնված մոտեցումների միջոցով։ Կլոր սեղան սեղան քննարկմանը նաև ընդգծվեց գլոբալ համերաշխության և համակարգված ջանքերի շարունակական անհրաժեշտությունը՝ SIDS երկրների կառուցվածքային խոցելիությունների հաղթահարման համար, միաժամանակ ճանաչելով նրանց դերը կայուն և կլիմակայուն զարգացման ուղիների առաջմղման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։