Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով

Լուրեր

02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

X-ում ավելի քան 140 հազար դիտում է հավաքել ապատեղեկատվություն տարածող տեսանյութը, որում երկու պնդում է արվում, երկուսն էլ՝ սուտ։

Առաջինը պնդումն այն է, թե Թրամփի մասնակցությամբ երեկույթի ժամանակ զինված հարձակումից հետո ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը իբր հրապարակում է արել, թե երբ ԱՄՆ նախագահի վարկանիշն ընկնում է, նրան սպանելու նոր փորձ է կազմակերպվում։

Սա ակնհայտ կեղծիք է. Նազելի Բաղդասարյանի՝ նման հրապարակում անելու որևէ ապացույց չկա։ FactorTV-ն այս հրապարակման մասին հարցրել էր նաև Բաղդասարյանին, ինչից հետո վարչապետի խոսնակը X-ում գրառումով հերքել էր այդպիսի  մեկնաբանություն անելու մասին պնդումը։

Ռուսական «Մատրյոշկայի» ականջները

X-ում տեսանյութը տեղադրողի հաշիվը ստուգելիս կարելի է տեսնել, որ տեսանյութի հրապարակումը հատուկ մտածված գործողություն է՝ ռուսական հիբրիդային հարձակումներով զբաղվող «Մատրյոշկա» խմբի ոճով։

Նախ, հաշիվը, որում տեղադրվել է տեսանյութը ակտիվ չի եղել 10 տարի, և հանկարծ «արթնացել է» հայ-ամերիկյան հարաբերությունների մասին այդ տեսանյութը տեղադրելու համար։

X-ում արված հրապարակումը տարածվել է ավելի քան 300 անգամ, թեև «հեղինակն» ընդամենը 6 հետևորդ ունի այնտեղ։

Տեսանյութի ոճը նույնպես ամբողջությամբ համընկնում է «Մատրյոշկայի» տեսանյութերի ոճին․

  • Ուղղահայաց տեսանյութ, որի վրա դրվում է որևէ հայտնի լրատվամիջոցի լոգո (այս դեպքում դրված է ամերիկյան Politico-ի լոգոն),
  • Արվում են պնդումներ առանց հստակ ամսաթվերի ու փաստական հիմքերի,
  • Տեսանյութն ուղեկցվում է գրառումներով և չունի ձայն (միայն երաժշտություն է),
  • Տեղադրված է քիչ հետևորդներ ունեցող էջում ու տարածվում է հիբրիդային ցանցի այլ էջերի կողմից։

Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ տեսանյութի հրապարակումը ոչ թե սովորական ապատեղեկատվություն է, այլ կազմակերպված գործողություն՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վրա ստվեր նետելու համար։

«Մատրյոշկայի» հիբրիդային գործողությունները

Այս խմբի նմանատիպ մեկ այլ գործողույթան անդրադարձել էինք նախկինում։ Նույն ոճով X-ում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, թե ՔՊ կուսակցության անդամների 70 տոկոսը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այդ պնդումը նույնպես տարածվել էր տարիներ շարունակ որևէ ակտիվություն ցույց չտված հաշվով։

Հիբրիդային գործողությունների այս խմբի նպատակն է նմանատիպ հրապարակումների միջոցով տարածել կեղծիքներ։ Խումբն ունի ռուսական ծագում և ակտիվ գործողություններ է իրականացնում հատկապես Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային տարբեր երկրներում՝ ընտրություններից առաջ։ Պնդումները հիմնականում լինում են հակաարևմտյան, հակաեվրոպական բովանդակության և ուղղված են ակտիվ քարոզչությանը։

Խմբի գործողսւթյունները հայտնի են նաև Operation Overload անունով։ Դրանց յուրահատկություններից մեկը մեծ ակտիվությունն է, որով փորձ է արվում տեղեկատվական քաոս ստեղծել, որում արդեն հնարավոր չի լինի բոլոր կեղծիքները բացահայտել։ Այդպիսի դեպքում խմբի որոշ կեղծ պնդումներ կարող են ամրանալ մարդկանց գիտակցության մեջ որպես ճշմարտություն։

Գարիկ Հարությունյան