Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Օքլենդի դաշնային դատարանում ապրիլի 27-ին մեկնարկել է դատական գործընթացը, որը հարուցվել է Իլոն Մասկի հայցի հիման վրա OpenAI-ի, դրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի, նախագահ Գրեգ Բրոքմանի և նրանց հիմնական գործընկեր Microsoft-ի դեմ։ Հայցով պահանջվում է մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում, հաղորդում է Bloomberg-ը: Մասկը OpenAI-ի ղեկավարությանը մեղադրում է անձնական շահի համար ոչ առևտրային կարգավիճակից հրաժարվելու մեջ, գրում է The Insider-ը։

Մասկը OpenAI-ում ներդրել է մոտավորապես 38-45 միլիոն դոլար հենց սկզբից, երբ ընկերությունը մշակվել էր որպես ոչ առևտրային կազմակերպություն: Ալթմանը, Մասկը և մյուս հիմնադիրներն OpenAI-ը գործարկել են 2015 թվականին՝ որպես ոչ առևտրային կազմակերպություն։ Ինքը՝ Մասկը, դրա ամենամեծ մասնավոր աջակիցն էր սկզբնական փուլերում: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը վերածվել է կորպորացիայի, որի գնահատված արժեքը կազմում է 852 միլիարդ դոլար՝ ռեկորդային 122 միլիարդ դոլար ֆինանսավորում ներգրավելուց հետո: Մասկը համոզված է, որ Ալթմանը և Բրոքմանը շահույթ են ստացել ընկերության առևտրային շրջադարձից՝ խախտելով իրենց սկզբնական պայմանավորվածությունները: Մասկը խոստացել է ամբողջ փոխհատուցումը նվիրաբերել OpenAI-ի ոչ առևտրային բաժնին, բայց նրա հիմնական նպատակն է՝ ընկերությանը վերադարձնել լիարժեք ոչ առևտրային կարգավիճակի և հեռացնել Ալթմանին ու Բրոքմանին պաշտոններից:

Մինչդեռ, OpenAI-ն իր կայքում հերքում է Մասկի մեղադրանքները: 2017 թվականին Մասկն ինքը կողմ էր առևտրային մոդելին անցնելուն, բայց պայմանով, որ OpenAI-ը միավորվի Tesla-ի հետ՝ իր վերահսկողության ներքո: Երբ տնօրենների խորհուրդը մերժել է նրա առաջարկը, նա լքել է այն և հիմնադրել մրցակից սթարթափ՝ xAI-ը, ասվում է հաղորդագրությունում:

Դատավարության գործընթացը կբաժանվի երկու փուլի. առաջինը կորոշի՝ արդյո՞ք մեղադրանքներն արդարացված են, իսկ երկրորդը՝ փոխհատուցման չափը, եթե դրանք արդարացված են: Ժյուրին կկայացնի միայն խորհրդատվական վճիռ, իսկ վերջնական որոշումը կկայացնի դատավոր Իվոն Գոնսալես Ռոջերսը: Ակնկալվում է, որ վկաների թվում կլինեն Մասկը, Ալթմանը, Microsoft-ի նախագահ Սաթյա Նադելան, OpenAI-ի նախկին գլխավոր գիտնական Իլյա Սուցկևերը և Մասկի մի քանի երեխաների մայրը՝ Շիոբհան Զիլիսը:

Հակամարտության արմատները

2015 թվականի դեկտեմբերին OpenAI-ը հիմնադրվել է որպես ոչ առևտրային կազմակերպություն Սեմ Ալթմանի, Իլոն Մասկի, Իլյա Սուցկևերի, Գրեգ Բրոքմանի և մի քանի այլ հետազոտողների կողմից՝ 1 միլիարդ դոլարի կանոնադրական կապիտալով, որը հավաքագրվել էր մասնավոր դոնորներից, այդ թվում՝ Փիթեր Թիլից, Ռեյդ Հոֆմանից և Amazon Web Services-ից: Իրական ֆինանսավորումը շատ ավելի քիչ է եղել. հարկային հայտարարագրերի համաձայն՝ մինչև 2021 թվականը ստացվել է ընդամենը շուրջ 133 միլիոն դոլար:

Գաղափարն այն էր, որ ստեղծվեր հզոր անկախ լաբորատորիա, որը նվիրված կլիներ արհեստական ​​բանականության զարգացմանը՝ մարդկության օգտին, որպես հակակշիռ Google-ին, Microsoft-ին և այլ կորպորացիաներին, որտեղ արհեստական ​​բանականության հետազոտությունները ենթարկվում էին առևտրային նպատակներին: 2014 թվականին Google-ի կողմից DeepMind սթարթափի ձեռքբերման ֆոնին OpenAI-ի ստեղծումը թվում էր սկզբունքային ժեստ, իսկ դրա ոչ առևտրային կարգավիճակը՝ քաղաքական մանիֆեստ, այլ ոչ թե պարզապես իրավական ձևականություն:

«Տղաներ, սա վերջին կաթիլն է»,- արդեն 2017 թվականին Մասկը է իր համահիմնադիր գործընկերներին՝ սպառնալով դադարեցնել ֆինանսավորումը, եթե OpenAI-ը դառնա սթարթափ:

Ալթմանը պատասխանել էր, որ դեռ հավատում է ոչ առևտրային մոդելին: 2018 թվականին Մասկը հեռացել է տնօրենների խորհրդից՝ վկայակոչելով Tesla-ի հետ շահերի բախումը։ Մեկ տարի անց OpenAI-ն ընդունել է Microsoft-ից շուրջ 14 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում և ստեղծել շահույթ հետապնդող դուստր ձեռնարկություն: 2022 թվականի նոյեմբերին, ChatGPT-ի գործարկումից հետո, ծառայությունն ընդամենը երկու ամսում հասել է 100 միլիոն ակտիվ օգտատերերի բազայի:

Մասկը՝ OpenAI-ից հեռացած հիմնադիրներից առաջինը, ի վերջո, 2023 թվականի մարտին տասնմեկ հետազոտողներից բաղկացած թիմի հետ հիմնադրել է xAI-ը, որը նոյեմբերին թողարկել է Grok չաթբոտը: 2026 թվականի փետրվարին SpaceX-ը ձեռք է բերել xAI-ը գործարքով, որի արդյունքում միավորված ընկերությունը գնահատվում է 1,25 տրիլիոն դոլար, ինչն այն դարձրել է պատմության մեջ ամենամեծ միաձուլումը։

Մասկից հետո OpenAI-ը լքել են քույր ու եղբայր Ամոդեիները։ Դարիո Ամոդեին ղեկավարում էր GPT-2 և GPT-3-ի հետազոտություններն ու մշակումը, մինչդեռ քույրը՝ Դանիելան, պատասխանատու էր անվտանգության և կարգավորման քաղաքականության համար: Դարիո Ամոդեին OpenAI-ում էր 2016 թվականից, իսկ 2021 թվականին Դանիելայի և մի քանի այլ նախկին աշխատակիցների հետ միասին հիմնադրեց Anthropic ընկերությունը, որը կենտրոնացած է արհեստական բանականության անվտանգության վրա: Ամոդեիի խոսքով՝ հեռացել է ոչ թե Microsoft-ի հետ գործարքի պատճառով, ինչպես ընդունված էր կարծել, այլ արհեստական ​​բանականության ապագայի և դրա անվտանգ զարգացման վերաբերյալ իր տեսլականի հիմնարար տարբերության:

2023 թվականի նոյեմբերին OpenAI-ի խորհուրդը հանկարծակի ազատել է Ալթմանին պաշտոնից՝ վկայակոչելով վստահության կորուստը։ Խորհուրդը հայտարարել է, որ նա «չի կարողացել հետևողականորեն անկեղծ լինել» խորհրդի հետ, թաքցրել է տեղեկատվությունը և մոլորեցրել ընկերությանն անվտանգության գործընթացների վերաբերյալ, այլ կերպ ասած՝ նոր գործառույթների ներդրումը գերադասելով դրանց ենթադրյալ անվտանգությունից։ Ընկերության գրեթե ամբողջ ղեկավարությունը և մի քանի հարյուր աշխատակիցներ սպառնացել էին հրաժարական տալ, եթե նա չվերականգնվի, և ներդրողները ճնշում էին գործադրել խորհրդի վրա։ Հինգ օր անց Ալթմանը վերականգնվել էր պաշտոնում, տնօրենների խորհուրդը՝ ամբողջությամբ վերակազմավորվել։

Կարճ ժամանակ անց հիմնադիրներից մեկը՝ ընկերության գլխավոր գիտական ​​​​ղեկավար Իլյա Սուցկևերը, լքել է այն։ Ըստ որոշ տեղեկությունների, նա քվեարկել էր Ալթմանի ազատման օգտին, սակայն հետագայում փոխել է միտքը։ Սուցկևերը իր հեռանալը բացատրել է անվտանգության հետազոտություններ իրականացնելու ցանկությամբ և հիմնադրել իր սեփական ընկերությունը՝ Safe Superintelligence-ը։ OpenAI-ից հեռանալուց կարճ ժամանակ առաջ նա թիմին ասել է, որ արհեստական ​​​​ընդհանուր բանականություն ստեղծելուց հետո նրանց անհրաժեշտ կլինի բունկեր, և որ աշխարհի կառավարությունները կցանկանան այս գործիքը։

OpenAI-ի վաղ շրջանի ներդրող Փիթեր Թիլն այլ ուղի է  ընտրել։ Palantir-ը, որը հիմնադրվել է 2003 թվականին Ալեքս Կարպի և Թիլի կողմից, հետագայում ԿՀՎ-ի In-Q-Tel մասնաճյուղի աջակցությամբ սկսել գործել որպես կառավարական հետախուզության կապալառու 9/11-ի ահաբեկչությունից հետո հակաահաբեկչական դարաշրջանում։

Ի՞նչ է լինելու հաջորդիվ 

Անկախ դատավարության արդյունքից՝ ներքին նամակագրությունը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք OpenAI-ը նախկինում գաղտնի էր պահում, կհրապարակվեն:

«OpenAI-ի համար խաղադրույքները չափազանց բարձր են, գրեթե կենսական. Մասկը հետապնդում է այնպիսի բաներ, որոնք կարող են նշանակել ընկերության վախճանը (նկատի ունենալով դրա վերադարձը ոչ առևտրային կարգավիճակի)»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Կոլումբիայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Դորոթի Լունդը։

Գործընթացի մեկնարկի օրը Microsoft-ը և OpenAI-ը հայտարարել են իրենց գործընկերային համաձայնագրի վերանայման մասին: Microsoft-ը հրաժարվում է OpenAI մոդելներն իր ամպային հարթակում վերավաճառելու բացառիկ իրավունքից՝ OpenAI-ի կողմից Microsoft-ին սեփական վաճառքից որոշակի մաս չվճարելու դիմաց։ ChatGPT մոդելներն այժմ հասանելի կլինեն Amazon Web Services-ում և Azure-ի այլ մրցակիցներում: Microsoft-ը կպահպանի իր կարգավիճակը որպես «հիմնական ամպային մատակարար» և մինչև 2030 թվականը OpenAI-ից հոնորարներ կստանա՝ անկախ նրանից՝ ընկերությունը կհասնի՞ ընդհանուր արհեստական ​​բանականության նպատակի: Այսպիսով, բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումից առաջ համագործակցության պայմանները մեղմացվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի