Բրիտանիայի թագավորը ժամանել է ԱՄՆ. նա հանդիպել է Դոնալդ Թրամփին

Լուրեր

25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, ապրիլի 27-ին պաշտոնական այցով ժամանել են  Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը բրիտանական թագավորական զույգին հյուրընկալել են Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախատեսված է, որ Չարլզ III-ը-ը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև։ Սա երկրորդ դեպքն է, որ բրիտանացի միապետը ելույթ է ունենում ԱՄՆ խորհրդարանում. նախորդ ելույթը եղել է Եղիսաբեթ II-ինը՝ 1991 թվականին։ Այնուհետև թագավորն ու թագուհին կմեկնեն Նյու Յորք՝ մասնակցելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։

Մեծ Բրիտանիայի միապետի ներկայիս այցը Միացյալ Նահանգներ առաջինն է 2007 թվականից ի վեր։ Այն տեղի է ունենում ուժեղացված անվտանգության պայմաններում՝ ապրիլի 25-ի երեկոյան Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում տեղի ունեցած կրակոցների պատճառով, որտեղ Թրամփը հյուրընկալում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա գալա ընթրիքը։

Associated Press-ը նշում է, որ Չարլզ III-ը Միացյալ Նահանգներ է ժամանել «զգայուն» առաքելությամբ՝ փորձելով վերականգնել ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի ավանդական սերտ հարաբերությունները, որոնք վերջերս խաթարվել են Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով: Մարտին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մերժել էր ԱՄՆ-ին Իրանի դեմ հարվածների համար բրիտանական բազաներն օգտագործել և հրաժարվել բրիտանական ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց:

Ապրիլի 1-ին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում Թրամփը պնդել էր, որ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը չէին կարողանա բացել Հորմուզի նեղուցը, քանի որ նրանց նավերը «չափազանց հին» էին։ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին ընդհանուր առմամբ անվանել էր «վախկոտներ»՝ Իրանի դեմ պատերազմի հարցում իրենց դիրքորոշման համար։ Սպիտակ տան ղեկավարը դաշինքը համեմատել էր «թղթե վագրի» հետ և հայտարարել, որ «լրջորեն մտածում է» դրանից դուրս գալու մասին։

Իր հերթին, Սթարմերը ապրիլի սկզբին ITV News-ին տված հարցազրույցում նշել էր, որ «հոգնել է» բրիտանացիների էներգիայի հաշիվները «աճում և իջնում ​​են» «(Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի) Պուտինի կամ Թրամփի գործողությունների պատճառով ամբողջ աշխարհում»։ The Guardian-ի համար գրված սյունակում բրիտանացի վարչապետը նշել է, որ իր կառավարությունը ներդրումներ է կատարում Մեծ Բրիտանիայի էներգետիկ ոլորտում՝ «ազատվելու գազի գները մանիպուլյացնող բռնակալներից»։

Միաժամանակ, Թրամփը մարտին հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Լոնդոնի միջև հարաբերությունների սառեցումը ոչ մի կերպ չի ազդի բրիտանական միապետի այցի վրա, քանի որ Չարլզ III-ը «ոչ մի կապ չունի» ՆԱՏՕ-ի հետ և, ԱՄՆ նախագահի խոսքերով, «հիանալի տղա» և «ընկեր» է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի