«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 10 միլիոն դրամով

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում խախտվել են,   հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի նոյեմբերի 7-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում 24 դեպքում խախտել է կանոնների 16-րդ, 19-րդ կամ 19.1-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ. Հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի №109Ա և օգոստոսի 22-ի №333Ա որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ Կաննոների 16-րդ, 19-րդ,  19.1-րդ կետերի խախտման համար երկու անգամ, որոնցից մեկը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշեց  ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով