Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ներքաղաքական խմորումներին, Քաղաքացու օրվա տոնակատարության կազմակերպման առնչությամբ իշխանության հասցեին հնչող քննադատություններին, ընտրակաշառքի բացահայտման մասին իրավապահների հաղորդագրություններին, ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերին։

Անդրադառնալով քննադատություններին, թե ապրիլի 25-ին կայացած «Խաղաղության ձայնը» համերգը, որը ֆինանսավորել է բուքմեյքերական ընկերության սեփականատեր Բադալյանների ընտանիքին պատկանող բանկը, կարող է լինել «Կուսակցությունների մասին» օրենքի խախտում, Թագուհի Ղազարյանը նշել է, որ միջոցառումը նվիրված էր օրենքով սահմանված տոնին։ «Երբ որ ասում ենք, որ տեղի է ունեցել օրենքով սահմանված օրվա միջոցառում, և դրան մասնակցել է իշխանական վերնախավը, նույն հաջողությամբ կարող եք ասել, որ ապրիլի 24-ին էլ իշխանական վերնախավը գնացել էր Ծիծեռնակաբերդ և մասնակցել էր էլի օրենքով սահմանված հիշատակի օրվան», – պարզաբանել է նա։ Ըստ պատգամավորի՝ միջոցառման կազմակերպման ֆինանսական հարցերը կառավարության աշխատակազմի տիրույթում են, և եթե ապօրինի բան նկատվի, համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով։

Հարցին, թե արդյոք ՔՊ գաղափարախոսությունը խորհրդանշող համերգի հովանավորումը բարեգործության արգելքի խախտում չէ, ինչի համար մեղադրվում են ընդդիմադիր գործիչներ, Ղազարյանն ասել է, որ ընտրակաշառքը ենթադրում է կոնկրետ պայմանավորվածություն։ «Ընտրակաշառք կարող են դիտարկվել էն դեպքերը, երբ որ կա պայմանավորվածություն, շատ կոպիտ ասած։ Երբ որ դու անում ես ինչ-որ հանրային բան և դրանից օգտվում են շատ մարդիկ, որոնց հետ դու պայմանավորվածություն չունես, որ իրենք սրանից օգտվելու դիմաց պետք է գան քվեարկեն, դա ընտրակաշառքի, բարեգործության արգելքի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել»։

Պատգամավորը վստահ է, որ ընդդիմության ներկայացուցիչները քրեական հետապնդման են ենթարկվում կոնկրետ հանցագործությունների համար։ «Ես կարծում եմ, որ «Ուժեղ Հայաստանի» թիմակիցները, աջակիցները մեղադրվում են ընտրակաշառքի մեջ, որովհետև ընտրակաշառք բաժանելով են զբաղված», – հայտարարել է նա՝ հավելելով, որ թիրախային մարդու ձայնը գնելը և հանրային միջոցառում անելը տարբեր բաներ են։

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե ինչու ՔՊ-ական «կարկառուն» գործիչները կոռուպցիոն գործերով չեն անցնում, Ղազարյանը հակադարձել է․ «Կարկառուն ՔՊ-ականը, ինչպես կյանքը ցույց տվեց, կարող է մի օրում դառնալ կարկառուն ընդդիմադիր։ Կներեք, Հովիկ Աղազարյանից ավելի կարկառուն ՔՊ-ական գիտե՞ք, ով որ Հիսուսին հավատացել էր, երբ որ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին։ Ու ասենք մի օրում դարձավ ընդդիմադիր, չառաջադրվեց»։

Թագուհի Ղազարյանը Ռուսաստանի հետ խնդիրների առկայությունը համարում է «հորինված, միֆական պատմություն»։ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Հայաստանում ընտրություններին մասնակցում են ռուսամետ ուժեր, նա մեկնաբանել է այսպես․ «Ռուսաստանի Դաշնության նախագահը տրամաբանորեն կուզեր, որ Հայաստանի ժողովուրդը ընտրեր ամենապրոռուսական թեկնածուին, որպեսզի ինքը համոզվեր, որ Հայաստանի ժողովուրդը շարունակում է Ռուսաստանի ուղեծրում և օրակարգում մնալ, բայց դա չի նշանակում, որ եթե Հայաստանի ժողովուրդը ուրիշ ընտրություն կատարի, չի աշխատելու»։

Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ի և «պրոռուսական ուժեր» կոչվածների տարբերությունն այն է, որ շահերի բախման դեպքում ՔՊ-ն ընտրում է Հայաստանի շահը։ «Հասնում ենք այդ ինչ-որ տեղ, որտեղ մեր շահերն այլևս չեն համընկնում, ասում ենք՝ ոնց որ այս պահին մենք պետք է ընտրենք մեր շահը։ Այս պրոռուսական ուժեր կոչվածները և այլ ուժերն ասում են՝ Հայաստանը կկործանվի, եթե մենք այդ երկու շահի միջև ընտրենք մերը, ոչ թե Ռուսաստանինը։ Մենք այդ ճանապարհով ենք գնում, դա է տարբերությունը»։

Ղազարյանը նաև նշել է, որ իշխանությունը չի կարող երաշխավորել, որ արտաքին միջամտությունը զրոյական ազդեցություն կունենա, սակայն հնարավորինս նվազեցնում է այն։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է մաքսային մարմինների կողմից տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկի անցկացման փորձերի կանխումը, ինչը, ըստ նրա, վկայում է ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան