Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լուրեր

26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3725 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 112 ավտոմեքենա։

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 328, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 40, վարելու ընթացքում ծխելու՝ 388, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 128, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 115 և 1350 այլ իրավախախտում։ 80 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 84-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 42-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 59 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14528 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 254 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 373, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 3519, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 343, վարելու ընթացքում ծխելու՝ 522, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 621, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 111, արագության գերազանցման՝ 2342 և 4845 այլ իրավախախտում։ 259 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 688-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 431-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 159-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 9 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 39 անձ»,- ասված է հաղորդագրությունում։