ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Լուրեր

25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կհետաքննի Զապորոժիեի ատոմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետևանքով զոհվել էր ատոմակայանի շենքի մոտ գտնվող տրանսպորտային արտադրամասի վարորդը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ տեղում է ՄԱԳԱՏԷ-ի խումբը՝ միջադեպը հետաքննելու և իրավիճակի զարգացմանը  հետևելու համար։ Կազմակերպությունը նաև նշել է, որ ատոմակայանների վրա կամ դրանց մոտ հարվածները «կարող են վտանգել միջուկային անվտանգությունը, և դրանք անընդունելի են»։

Ավելի վաղ ատոմակայանի ռուսական ղեկավարությունը սոցիալական ցանցերում հայտնել էր վարորդի մահվան մասին։ Մոսկվան 2022 թվականին գրավել է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանը, և այդ ժամանակից ի վեր բազմիցս մեղադրել է ուկրաինական զինվորականներին ատոմակայանի հրետակոծության մեջ։ Կիևը ձգտում է վերականգնել ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը։

Կիևը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի