Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

26-ամյա ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելայի հետ ու վստահ հաղթանակ տարավ 7:2 հաշվով։

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, քառորդ եզրափակիչում 11։1 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Կամիլ Կերիմովին, իսկ կիսաեզրափակիչում տուշեով պարտվել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Զաուր Ուգուևին։

Աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ԵԱ-ում բրոնզե մեդալի արժանացել էր նաև 2020-ին, անցյալ տարի դարձել էր փոխչեմպիոն, իսկ 2019, 2022, 2023 ու 2024 թվականներին նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Սա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում։ Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ)։

Ապրիլի 26-ին բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաև Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), իսկ Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) պարտվել է սփոփիչ գոտեմարտում ու դուրս մնացել պայքարից։