Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ։

25-ամյա Խնձրցյանը բրոնզե մեդալը վիճարկեց Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ և տպավորիչ հաղթանակի հասավ 18։6 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը պարտվում էր 1։6 հաշվով, սակայն դրսևորեց կամային բարձր հատկանիշներ ու հաղթեց ժամանակից շուտ։

Մանվել Խնձրցյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացել էր նաև 2022 թվականին։

2023թ․ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեի նկատմամբ։ 26-ամյա Թևանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձել էր նաև անցյալ տարի։

Հրայր Ալիխանյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 1։13 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Զելիմխան Խաջիևին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) երկու տպավորիչ հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ապրիլի 26-ին։ Հայ ըմբիշի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելան։

ԵԱ-ի երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած ու պարտություն կրած Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար ու կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր, իսկ Նարեկ Հարությունյանը (74 կգ) ավարտել է մրցելույթը։