Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, 2019 թվականից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ պատրաստ են այդ երկրում անցկացնել եռակողմ բանակցություններ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ․ «Մենք պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Մենք նման բանակցություններ ունեցել ենք Թուրքիայում, մեր ամերիկացի գործընկերների հետ՝ Շվեյցարիայում։ Իհարկե, պատրաստ ենք մոտակա բանակցություններին Ադրբեջանում, եթե Ռուսաստանը պատրաստ լինի դիվանագիտության»։

Երկրի ղեկավարները լրատվամիջոցներին նաև հայտնել են, որ Ուկրաինան և Ադրբեջանը ստորագրել են վեց համաձայնագիր անվտանգության և առևտրաշրջանառության ոլորտներում։ Բացի այդ, երկու երկրների առաջնորդները քննարկել են համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում, նշված է Ադրբեջանի նախագահի կայքում։

Ադրբեջան այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է նաև ուկրաինական փորձագիտական թիմի հետ, որը կիսվում է «երկնքի պաշտպանության փորձով»։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո ամերիկյան, ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունները փաստացի դադարեցվել են։ Դա պայմանավորված է ոչ միայն Իրանի հետ հակամարտության վրա ԱՄՆ-ի կենտրոնացմամբ, այլև նրանով, որ Ուկրաինայի հարցով բանակցողներ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ներգրավվել են Թեհրանի հետ բանակցություններում։ Բացի այդ, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումը, որտեղ էլ նախատեսվում էր եռակողմ հանդիպումը, նույնպես հանգեցրել է բանակցությունների դադարեցմանը։

Միևնույն ժամանակ, ուկրաինական բանակցային պատվիրակության անդամ, նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքով՝ Մոսկվան և Կիևը մոտենում են խաղաղության համաձայնագրի, և պատերազմի կարգավորումը կարող է շատ ժամանակ չխլել։ Ապրիլի սկզբին նա նշել էր, որ թեև մինչ այժմ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը բանակցություններում պահպանում էին «մաքսիմալիստական» դիրքորոշումներ, կողմերը կմոտենան փոխզիջման որոնման ընթացքում։