Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը

Լուրեր

27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության տարեիցին նվիրված ուղերձում կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ աքսորված և դաժանորեն կոտորված անթիվ հայերին։ Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի հետ այս օրը՝ հիշատակի այն ավերիչ իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որոնք այսօր էլ շարունակում են ապրել այս համայնքների կոլեկտիվ հիշողության մեջ»,- ասվում է  ուղերձում։

Թրամփը նշում է, որ մարդկության պատմության «այս հանդիսավոր գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության կենտրոնում գտնվող հույսի վկայություն»: Նշվում է, որ  մեծարում են հայերի ցուցաբերած խորը ուժն ու վճռականությունը՝ անցյալի հսկայական ողբերգությունները հաղթահարելու և ավելի մեծ ապագա կերտելու գործում, որը սահմանվում է երկարատև բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Եվ ԱՄՆ-ն պարտավորվում է կանգնել Հայաստանի կողքին:

«Միասին Միացյալ Նահանգները և Հայաստանը կշարունակեն աշխատանքն ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ։ Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն խթանելով։ Եվ հիմա ամերիկացիներն ու հայերը կողք-կողքի կանգնած են պատմական «Խաղաղության խորհրդում»՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան սկսելու հարցում»,-ասվում է ուղերձում։

«Հայերի հիշատակի օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք նորոգում ենք մեր սրբազան կոչումը՝ պաշտպանելու անմեղներին, առաջ մղելու բոլոր մարդկանց միջև խաղաղության գործը և խորը երկյուղածություն զարգացնելու Ամենակարող Աստծո հանդեպ, որը մեզ պահում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»,- եզրափակում է ուղերձը ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի