Դիմել եմ ՄԻԵԴ, Ադրբեջանն ինձ անօրինական դատել է. գերությունից վերադարձած Գևորգ Սուջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելով իրեն անօրինական ձերբակալելու և դատապարտելու փաստը։

«Ինձ անօրինական բռնել են ու անօրինաբար դատել։ Հենց դա է, որ պետք է ապացուցվի, որ անօրինական գործողություններով են առաջնորդվում Ադրբեջանի պետական ղեկավարները»,- ասաց Սուջյանը։

Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին՝ նա հայտնել է, որ լուրջ մտահոգություններ ունի նրանց առողջական վիճակի վերաբերյալ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի վերահսկել գերիների վիճակը։

«Այնտեղ բժշկական միջամտությունը զրո մակարդակի վրա է։ Երեկոյան ժամը վեցից հետո առհասարակ բժշկություն չկա, նույնիսկ մի բուժքույր չկա։ Եթե մեկի հետ մի բան պատահի, նա կարող է մահանալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։