Հիշատակում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. Մակրոն
Քաղաքականություն
24.04.2026 | 14:11
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Այս ապրիլի 24-ին Հանրապետությունը հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է՝ հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ»,- գրել է Մակրոնը X-ում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի